ՀՀ Սահմանադրություն
Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրութան օր
Հուլիսի 5-ին Հայաստաում նշվում է ՀՀ Սահմանադրության օրը, որը ընդունվել է 1995 թվականին :
«Սահմանադրություն» տերմինը հին պատմություն ունի։ Ընդունված է ասել, որ տերմինը ծագում է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում»: Այս բառը գոյություն է ունեցել դեռևս Հին Հռոմում, իսկ առաջին սահմանադրությունները Մեծ Բրիտանիայի ու Ամերիկայի քաղաքական ակտերն էին :
Հայ իրականության մեջ առաջին կանոնական սահմանադրությունն ընդունվել է 356 թ-ի Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովում:Առանձնանում է նաև 5-րդ դարում Վաչագան թագավորի նախաձեռնությամբ ընդունված «Կանոնական սահմանադրությունը»:Ավելի ուշ՝ 12-րդ դարում, Մխիթար Գոշը կազմեց միջնադարյան Հայաստանի ֆեոդալական իրավունքի հավաքածու, որն անվանվեց «Գիրք Դատաստանի»: Այն հինք դրեց դատարանի ձևավորմանը և դատարանակազմությանը:
Դատաստանագիրք
Սահմանադրության՝ որպես պետության հիմնական օրենքի, առաջին նախագիծը Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատությունն է,որտեղ առաջին անգամ Հայաստանի իրականության մեջ ներկայացվում է սահմանադրական իրավունքի նորմերի ամբողջական և կանոնակարգված համակարգ՝ ընդհանրացնելով հայ և համաշխարհային հասարակական մտքի, ինչպես նաև պետական նոր մտածողության սկիզբ դնելով:
Որոգայթ Փառաց
ԽՍՀՄ փլուզումից հետո նոր սահմանադրության ընդունումը անխուսափելի էր. ՀՀ գործող սահմանադրությունն ընդունվեց 1995 թ-ի հուլիսի 5-ին՝ համաժողովական հանրաքվեով, իսկ հուլիսի 5-ը նշանակվեց ՀՀ Սահմանադրության օր :
Հ Սահմանությունը փոփոխվել է 2 անգամ՝ 10 տարի ընդմիջումներով: Առաջին փոփոխությունը կատարվել է 2005թ. նոյեմբերի 27-ին՝ հանրաքվեով, իսկ երրորդը՝ 2015 թ. դեկտեմբերի 6-ին:
Ներկայիս Սահմանադրությունը բաղկացած է նախաբանից և 16 գլուխներից:
Այն հարցին, թե արդյոք այսօրվա երիտասարդությունը կարդացել է ՀՀ Սահմանադրությունը, շատերը բացասական պատասխան տվեցին:
-Իմ կարծիքով յուրաքանչյուր ոք պետք է ծանոթ լինի իր երկրի սահմանադրությանը, իր իրավունքներին ու պարտականություններին,- պատասխանեց ապագա ճարտարապետ Մարգոն:
Ժուռնալիստիկայի ֆակուտետում սովորող Լուսինեն ուսումնասիրել է սահմանադրությունը, սակայն համարում է, որ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու համար ոչ միայն սահմանադրությունն է պետք ուսումնասիրել, այլ նաև քաղաքացիների սոց-տնտեսական վիճակը:
«Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև մտածողության ու գործունեության մշակույթ, արժեհամակարգ, փիլիսոփայություն», - ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:
Այսպիսով Սահմանադրությունը մեր օրենքն է, մեր իրավունքներն ու արժեհամակարգը , և յուրաքանչյուրը պետք է ծանոթ լինի այն երկրի օրենքին, որտեղ ապրում է :


This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website